ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 14–ին հայտարարեց խորհրդարանական հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։
Այս արդյունքներում ինտրիգն այն է, թե արդյոք ԲՀԿ–ն ուժը անցնում է խորհրդարան, թե ոչ։ Նշենք, որ ԲՀԿ–ի ձայները վերահաշվարկի արդյունքում ավելացել էին 147–ով, սակայն քանի որ 3 տեղամասերի արդյունքներ անվավեր էին ճանաչվել, ԲՀԿ–ն կորցրել է 222 ձայն, ինչի արդյունքում ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Սակայն եթե ԿԸՀ–ն որոշի այդ երեք տեղամասերում վերաքվեարկություն անցկացնել, ամենայն հավանականությամբ ԲՀԿ–ն կլրացնի պակասող մի քանի տասնյակ ձայները և կհայտնվի նոր Ազգային ժողովում։
Եվ այսպես, արդյունքները հետևյալն են՝
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1425 կամ 0.0975 տոկոս,
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 21 181 քվե, 1.4497 տոկոս
«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ – 340 006 քվե կամ 23,271 տոկոս,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30642 քվե եկամ 2.172 տոկոս,
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25 551 քվե կամ 1.7488 տոկոս,
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33 537 քվե կամ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58 287 քվե կամ 3.9893 տոկոս
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 5481 քվե
ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1986 քվե
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3143 քվե
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15 808 քվե
ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2671 քվե
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5 269 քվե
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25 758 քվե
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`726 819 քվե կամ 49,745 տոկոս,
ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ– 144 983 քվե
ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 6 754 քվե
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7 439 քվե։
Անճշտությունների գումարային չափը կազմել է 4331։
Այս պահի դրությամբ, եթե երեք տեղամասերում վերընտրություն տեղի չունենա, ապա մանդատները նոր ԱԺ–ում կբաշխվեն հետևյալ կերպ.
ՔՊ – 64 մանդատ,
«Ուժեղ Հայաստան» – 29 մանդատ
«Հայաստան» դաշինք – 12 մանդատ