Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել
Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Այս մասին մայիսի 14-ին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։
Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։
«Շերեֆ Քուրթը, ով ընտրատեղամասի աշխատակից է, սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել»,- ասվում է հաղորդագրությունում։
Տրապիզոնի Դերեջիկ թաղամասում 75-ամյա Այսել Ուլուսը մտնելով քվեախցիկ՝ կորցրել գիտակցությունը։ Մահն արձանագրվել է սրտի կաթվածի հետևանքով։
Երրորդ դեպքը տեղի է ունեցել Տրապիզոնի մոտ գտնվող Գիրեսուն նահանգում։ Այնտեղ 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ ուշագնաց է եղել։ Չնայած բժիշկների օգնությանը, նրա կյանքը չեն կարողացել փրկել ։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...