Ծեծկռտուք և կրակոց Երևանի կենտրոնում
Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ոսիկաններն ու պարեկները։ Նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներվ նախաձեռնվել է վարույթ։
Ըստ տեղեկությունների Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...
Արցախից տարածվող տեսանյութը հին է. Инфотека 24
Սոցցանցերում տեսանյութ է տարածվում, որում ադրբեջանական զինված զավթիչները, ուղևորվելով Արցախի Մարտունու շրջանի տարածք, ահ...