ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկի ճոպանուղին առաջիկայում կվերականգնվի. քաղաքապետ
Ջերմուկ քաղաքում բարեկարգվում է ճոպանուղու հարակից տարածքը, իսկ ճոպանուղին (որը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված է և մեկ անգամ արդեն վերանորոգվել է) կվերականգնվի առաջիկայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Ալեքսանյանը։
Նա տեղեկացրել է, որ Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ գտնվող, Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանի հարևանությամբ կառուցվում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը։
Իսկ ձախափնյա թաղամասում կառուցվող Ազատամարտիկների պուրակի, որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, աղբամաններ ու համապատասխան լուսավորություն, շինարարությունը մոտենում է ավարտին։
«Բարեկարգվում է նաև Ջերմուկի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը շուտով կդառնա Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի»,–խոստանում է քաղաքապետը։
Նշվում է, որ բարեկարգվում է «Օլիմպիա» առողջարանից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին, որտեղ կտեղադրվեն նաև միանման առևտրի տաղավարներ։
Հիշեցնենք, որ 2022-ի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից ամենաշատը տուժած համայնքներից մեկը առողջարանային քաղաք Ջերմուկն էր։
[f86d3dc65accb6e43a5a00b3e836d0fb.jpg]
[ebbc8eba4e43e1a203689fde72c00b50.jpg]
[e373b0cfa69bfff7a74a795b46cd6c13.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Եր...