«Ղալաթ են արել, դատարանում կբողոքարկենք որոշումը»․ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացնելու կառավարության որոշումը բողոքարկելու ենք դատարանում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը:
«Ղալաթ են արել: Իրենք իրենց որոշում են կայացրել, ինչի համար դատարանում են պատասխան տալու: Ես չեմ ճանաչում այդ կառավարությանը: Ես պատերազմից հետո այս կառավարությանը լեգիտիմ չեմ համարում, դա ինձ համար գոյություն չունի: Թող կառավարությունն այդ որոշման համար դատարանում պատասխան տա, թե ի՞նչ տրամաբանությամբ է նման բաներ անում: Փոխարենը երկիրը հետ բերի, այսպիսի որոշում է կայացնում»,- ասել է Արթուր Սահակյանը:
Ըստ կառավարության՝ այդ որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օպտիմալացում: Որոշման անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից եւ միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ եւ նպատակային գործադրելուն:
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...