Դուբայի ավիացիոն իշխանությունը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը
Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել է, հիմա 37 հոգու տեղափոխող ինքնաթիռը Երեւան վերադարձի ճանապարհին է, մի քանի ժամից կլինի այստեղ»,- նշել է Անանյանը։
Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասել է Արամ Անանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ զոհված 20-ամյա Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Կոտայքի...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...
Ի՞նչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը. Քերոբյանը մանրամասնում է
ՀՀ կառավարությունը պատկերացնում է, թե ինչ մոդելով պետք է վերահսկվի Նախիջևան երկաթգիծը, եթե այն բացվի։ Այս մասին Ազգային...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...