
ՌԴ-ի Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի

Ռուսաստանյան Կուրգանի շրջանում հրդեհների զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Շրջանում բնական հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 300 բնակելի շենք և մոտ 4 հազար շինություն։
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 18 հազար հեկտար: Կուրգանի շրջանում խոշոր բնական հրդեհներ են սկսվել մայիսի 7-ին, մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհների փաստով հարուցվել է յոթ քրեական գործ։
Ավելի վաղ հաղորդել էինք, Կուրգանի մարզում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է: Նահանգապետ Վադիմ Շումկովը մարզում արտակարգ ռեժիմ է հայտարարել: