Ադրբեջանցիները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ստուգումներ իրականացնել
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:
Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի:
Նմանատիպ հոդվածներ
Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. 3 վիրավոր ունենք
Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: Հայկական կողմը 09:2...
Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները. ԶԼՄ
Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությ...
Ալիևի ախորժակը արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա. ադրբեջանագետ
Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետ...
Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը
Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...