ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ հրդեհներ են բռնկվել Սվերդլովսկի, Կուրգանի և Տյումենի մարզերում
Կուրգանի մարզում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է: Նահանգապետ Վադիմ Շումկովը մարզում արտակարգ ռեժիմ է հայտարարել: Կուրգանի շրջանում բռնկված հրդեհների հետեւանքով երեք մարդ է մահացել:
Ականատեսները հայտնում են Եկատերինբուրգ-Կուրգան մայրուղու երկայնքով հրդեհի մասին, եւ այժմ այս ճանապարհով երթևեկելը չափազանց վտանգավոր է: Մի քանի գյուղերից մարդկանց տարհանել են:
Ներկա պահին անտառային հրդեհները հատկապես ծանր իրավիճակ են ստեղծել Կուրգանի, Սվերդլովսկի և Տյումենի շրջաններում: