Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը
Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը:
«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասել է գրադարանի տնօրենը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ` 39 հազար 720 կտոր գիրք։
«Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,-նշել է Վ.Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:
[6e8dd325cb01cb445045455ab1ba0c37.jpg]
[67627a2259cefc26e79823dd727b0758.jpg]
[49a330f1dd20732f669d8f743d597b3c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. 3 վիրավոր ունենք
Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին: Հայկական կողմը 09:2...
Ի՞նչ վիճակում են ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողները. ԶԼՄ
Ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած 3 զինծառայողների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությ...
Ադրբեջանցիները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային ստուգումներ իրականացնել
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատությ...
Ալիևի ախորժակը արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա. ադրբեջանագետ
Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետ...