Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախի շրջափակման աղետալի վնասը՝ Սարսանգի օրինակով

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախի շրջափակման աղետալի վնասը՝ Սարսանգի օրինակով
Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության տարածքային կառավարման և…

Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։ Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարարությունը։

 

Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: 

 

Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից:

 

[4fb47f103310f2d82be97d7a6962b9af.jpg]

[5f9ad7e1d714974acfba5a1aebec181b.jpeg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250