Հնդկաստանում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Հնդկաստանի Կերալա նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, երկուշաբթի հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ներկայացուցչին։
«Առայժմ մենք գտել ենք 21 դի: Մենք չգիտենք նավի վրա գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը, ուստի շարունակում ենք որոնումները՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ն այլ զոհեր»,- գործակալությունը մեջբերել է Շիջուի տարածաշրջանային հրշեջ բաժնի աշխատակից Քեյ Քեյի խոսքերը։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի ծառայություններ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Թանուրում տուրիստական նավ է շրջվել։ Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ երկհարկանի նավի վրա կարող էր լինել 35-ից 40 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջանական...
Կրակոցներ Եղեգնաձորում. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ. ԶԼՄ
Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ։ Այս մասին գրել է Shamshy...
ՀՀ քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգի սուպերմարկետներից մեկում․ կա տուժած
Հայաստանի 40-ամյա քաղաքացին կրակ է բացել Սանկտ Պետերբուրգի «Պյատերոչկա» սուպերմարկետում, հայտնում է 78.ru-ն։ Ըստ լրատվամ...
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:30-ի սա...