Կրակոցներ Եղեգնաձորում. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ. ԶԼՄ
Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:
Նմանատիպ հոդվածներ
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջանական...
Հնդկաստանում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Հնդկաստանի Կերալա նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, երկուշաբթի հաղորդո...
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ԶԼՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:30-ի սա...
Կրկին երկրաշարժ Թուրքիայում․ ինչ է հայտնի
Թուրքիայի Քահրամանմարաշ մարզում, այսօր Երևանի ժամանակով 18:57-ին տեղի է ունեցել 4.0 մագնիտուդի երկրաշարժ: Թուրքիայի արտա...