ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիշնևում ցուցարարները դեպի խորհրդարանի շենք են շարժվել․ բողոքի ակցիա
Ցուցարարների շարասյունը բողոքի երթ է սկսել դեպի Քիշնևի կենտրոն, որտեղ գտնվում են նախագահի վարչակազմն ու խորհրդարանը, ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են վանկարկում ու կոչ են անում երկրի ղեկավարությանը հրաժարական տալ։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամայան ալիքները:
Մոլդովան էներգառեսուրսների գների աճի պատճառով էներգետիկ ճգնաժամ է ապրում, գազի սակագները 2022 թվականին աճել են գրեթե յոթ անգամ, իսկ էլեկտրաէներգիայի սակագները՝ գրեթե չորս անգամ։ Էներգառեսուրսների թանկացման ֆոնին բնակչության կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերն աճում են։ Փորձագետների գնահատմամբ՝ Քիշնևում շարքային սպառողների գազի պարտքը անցյալ տարվա նոյեմբերից աճել է յոթ անգամ:
Ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտարարել էր, որ հանրապետությունը կարող է հրաժարվել ռուսական գազից և էլեկտրաէներգիայից, բայց դա էներգառեսուրսների էական թանկացման կհանգեցնի, ուստի կառավարությունը մտածում է սպառողներին փոխհատուցելու մեխանիզմների մասին:
Շարասյան առաջին շարքերում են ընդդիմադիր «Շոր» կուսակցության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները։ Բողոքի կազմակերպիչները հայտնել են լրագրողներին, որ ցույցը հունվարի սկզբին մեկնարկած «Շարժում ժողովրդի համար» ակցիայի շրջանակում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «1 ժամը դարձավ 2, 3, 4»․ ի՞նչու լրագրողները չմեկնեցին Ստամբուլ․ «FlyOne Armenia»-ն պարզաբանում է
«Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները: Սակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...