Թութակի շնորհիվ կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Վիետնամում կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը թութակի շնորհիվ, հայտնում է Комсомольская правда-ն։
Կինը տան աշխատող է վարձել եւ նրան տեղավորել պատշգամբի մոտ գտնվող սենյակում, որտեղ ապրում էր խոսող թութակը։ Տանը նոր կնոջ հայտնվելուց հետո տղամարդը փոխել է իր վարքը, սակայն կինը որոշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ նա ստիպված է շփվել անծանոթի հետ։
Մի քանի ամիս անց կինը լսել է, թե ինչպես է թութակը սեռական բնույթի արտահայտություններ արտասանում։ Նա տան աշխատողի սենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, որից հետո ամուսնու անհավատարմության ապացույցներ է ստացել։
Իմանալով դավաճանության մասին՝ կինը որոշել է ամուսնալուծվել։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել են բաց տանիքով ամենահզոր կաբրիոլետի լուսանկարները
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է DBS 770 Ultimate Volante կաբրիոլետը, որն ընկ...
Սոֆյա Ռոտարուն 30 մլն դոլարով վաճառում է Ղրիմում գտնվող իր հյուրանոցը
Սոֆյա Ռոտարուն 30 միլիոն դոլարով վաճառում է Ղրիմում գտնվող իր հյուրանոցը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշն...
Շակիրան Պիկեին հաղորդագրություն է թողել և երեխաների հետ հեռացել Բարսելոնայից
Հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրան, որը իմացել է ամուսնու դավաճանությունների մասին և բաժանվել, ընդմիշտ հեռացել է Բարսելո...
Եվրատեսիլը հաջորդ տարի կընդունի Շվեդիան. Հայաստանը 14-րդ հորիզոնականում է
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիայի ներկայացուցիչը` 58...