ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդ անձրևների հետևանքով Ռուանդայում 95 մարդ է զոհվել

Ռուանդայի արևմուտքում վերջին 24 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնք առաջացել են հորդ անձրևների պատճառով։ Տեղեկությունը փոխանցում է aljazeera.com-ը:  

 

«Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել յուրաքանչյուր վնասված տուն՝ գտնելու և փրկելու ծուղակում հայտնված ցանկացած մարդու», - ասել է Արևմտյան նահանգի նահանգապետ Ֆրանսուա Հաբիտեգեկոն:

 

Նահանգապետը նշել է, որ զոհվածների թիվը հասել է 95-ի, մի քանի մարդ փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց։

 

Ըստ նրա` անձրևը սկսվել է երեքշաբթի երեկոյան ժամը 18:00-ին, և Սեբեյա գետը դուրս է եկել ափերից: Ռուանդայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ առաջիկա օրերին հորդ անձրևները կշարունակվեն երկրի մեծ մասում: