Հայ-թուրքական սահմանին անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Հուլուսի Աքար
Ներկայումս ընթանում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին Ալիջան-Մարգարա հսկիչ անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation», հոդվածում, որը TRT World-ը տեղադրել է Twitter-ում:
«Մենք արդեն դրական քայլեր ենք ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել եւ պայմանավորվել ենք երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար համատեղ անցակետեր բացելու շուրջ։ Ուղիղ բեռնափոխադրումները նախնական դիվանագիտական շփումների եւս մեկ կոնկրետ արդյունք են»,-ասել է նա։
Աքարն ընդգծել է, որ Հայաստանի եւ նրա հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար` շրջելով պատմական թշնամանքը, ճանապարհ կհարթի ամուր բարեկամության եւ համագործակցության համար:
Հիշեցնենք, որ այդ անցակետը գործարկվել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ հայ փրկարարները Հայաստանից Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի գոտի հումանիտար օգնություն են տեղափոխել։
«Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը այդ դժվարին պահին օգնության համար»,-ասել է Աքարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շուրջ համաձայնագիրը եւս կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...