Հասարակություն
Ադրբեջանցիներն օկուպացված Շուշիում մայիսի 9-ից եռօրյա փառատոն կանցկացնեն
Ադրբեջանցիներն Արցախի օկուպացված Շուշի քաղաքում երաժշտական փառատոն են անցկացնելու։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Փառատոնը տևելու է 3 օր՝ մայիսի 9-ից 11-ը։
Նշվում է, որ եռօրյա փառատոնը կներառի համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ և տարբեր շնորհանդեսներ, իսկ միջոցառմանը մասնակցելու են թուրքալեզու երկրները։
Հատկանշական է, որ փառատոնը նշվում է մայիսի 9-ին, այն օրը, երբ Հայաստանը տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0