Ավտովթար Կապան-Քաջարան ճանապարհին․ կա տուժած
Մայիսի 4-ին, ժամը 07։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1993 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1972 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1989 թ․) և Դ․ Վ․-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ․ Վ․-ինը՝ բավարար, իսկ
Վ․ Վ․-ն հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գանահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է այրվել
Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այր...
Գոռ Աբրահամյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր կրակոցների մասին
Նկատի ունենալով, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ բանավոր հարցեր են ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարա...
Խոշոր վթար Գյումրիի կենտրոնում․ կան տուժածներ
Մայիսի 2-ին, ժամը 14։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախությ...