Խոշոր վթար Գյումրիի կենտրոնում․ կան տուժածներ
Մայիսի 2-ին, ժամը 14։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «VAZ-21099» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Կ. Չ.-ն (ծնված 1991 թ.) արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, արգելափակումից դուրս բերել Կ. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը ևս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
Օկուպացված Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Այսօր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդում ե...
Բուլղարիայի գլխավոր դատախազին տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել
Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշևի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի...
Ինքնասպանության 15 փորձ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Մասնավորապես՝ հրդեհի՝ 43, փլուզման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդ...