Ստորագրահավաք՝ Բերձորում ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է.
«Այսօր ժամը 15:30-ին Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ»:
Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։
Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին։
Լրագրողներին եւս սիրով հրավիրում եմ լուսաբանելու ակցիան»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...