Սարսափելի դեպք Պաղեստինում․ առյուծը հոշոտել է 6-ամյա երեխային
Պաղեստինի կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է վեցամյա տղային, հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանությունը հաստատել է 6-ամյա Համադա Իկտիետի մահը։
Նշվում է, որ երեխան շատ է մոտեցել վանդակին, առյուծը, ըստ տեղեկությունների, բռնել է նրան ատամներով։ Ոստիկանները նաև հայտնել են, որ երեխան խախտել է անվտանգության կանոնները և փորձել է մագլցել ցանկապատի միջով, սակայն մահացածի ընտանիքը հերքել է դա։
Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակվել է, հետաքննությունը շարունակվում է։ Ըստ ԶԼՄ-ների՝ սա տարածաշրջանի կենդանաբանական այգիներում պահվող կենդանիներից մարդու մահվան առաջին դեպքն է։
Միջադեպը կենդանաբանական այգիները փակելու կոչերի նոր ալիք է բարձրացրել, քանի որ կենդանիներին չեն կարողանում պատշաճ կերպով խնամել «մարդաշատ ու աղքատ պաղեստինյան տարածքում», հայտնում է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջանական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Գազի պայթյուն և փլուզում՝ Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում․ կան տուժածներ
Մայիսի 2-ին, ժամը 01։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չա...
Կրակոցներ Եղեգնաձորում. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ. ԶԼՄ
Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ։ Այս մասին գրել է Shamshy...