Ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում․ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից
Հակահարձակումը ծանր է լինելու Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք մեծ կորուստներ են կրում ռազմաճակատում։ Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից և ՄԱԿ-ի Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի վերացման մոնիթորինգի գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը։
«Ինձ թվում է, որ ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում, նրանց համար հակահարձակումը ծանր ու բարդ է լինելու, բայց դա իրենց որոշումն է»,- ասել է նա։
Ապրիլի 8-ին նա հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականների կորուստները կարող են հասնել ավելի քան 300 հազար զոհի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...