«Թուրքիան այժմ ամենուր է»․ Էրդողան
Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով «KAAN» ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։
Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին:
21 մետրանոց ինքնաթիռը կարող է զարգացնել 1,8 մախ առավելագույն արագություն՝ շնորհիվ իր երկվորյակ շարժիչների, որոնք կարող են արտադրել 29,000 ֆունտ (13,000 կիլոգրամ) մղում:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ KAAN-ն ունի մի քանի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրավիճակային իրազեկվածությունը, օդաչուի օպտիմիզացված ծանրաբեռնվածությունը, մարտական վնասների հայտնաբերումը, նոր սերնդի առաքելության համակարգերը, ցածր դիտելիությունը, ճշգրիտ հարվածն ու զենքի ներքին պահոցը:
[d7cbf3aa0259f366e057dfee5e6d9239.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...