ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մարտակերտում կարկուտի հետևանքով վնասվել են այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, 9 գլուխ հորթ քշվել է ձորը

Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Արցախի Մարտակերտի շրջանի բնակիչներին։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

 

«Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։

 

Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:

 

Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։

 

Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ