Հովհաննես Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր․ բռնցքամարտի ԵԱ
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:
Կիսաեզրափակչում Հարությունյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Կանոնե Տոնասոյի հետ և 0-5 հաշվով պարտություն է կրել երեք ռաունդների արդյունքում և բավարարվել բրոնզե մեդալով:
Հայաստանն այսօր ևս 11 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում: Ցերեկվա մրցահերթում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Միլես-Ֆրանցիսս Օկայի հետ, 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, որը կմենամարտի Վրաստանը ներկայացնող հայազգի Գոռ Այվազյանի հետ, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը կիսաեզրափակչում կմրցի ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևի հետ:
Երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կմենամարտի ռումինացի Նիջու Արուն Տուդորույի հետ, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, որը եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ, 71 կգ քաշային Արման Միսկարյանը, որը կմրցի հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանն ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցչի հետ, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայ...
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...
Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց․ ԵԱ ծանրամարտ
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պոկում վարժության պ...