ԱՄՆ-ն Ֆինլանդիայում ռազմաբազաներ կտեղակայի
Ֆինլանդիան և ԱՄՆ-ն երկկողմ համաձայնագիր են պատրաստում, որը թույլ կտա երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել։ Այդ մասին Helsingin Sanomat թերթին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Միքայել Անտելը։ Երկրների միջեւ համաձայնագրի բոլոր մանրամասները դեռ պարզված չեն, սակայն հայտնի է, որ այն չի վերաբերելու միջուկային զենքին։
«Համաձայնագիրը թույլ է տալիս զորքերին մուտք գործել երկիր, մնալ դրա տարածքում, տեղակայել և պահել նյութեր, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Պենտագոնին տրամադրված միջոցներով ներդրումներ կատարել ենթակառուցվածքի մեջ», - Անտելի խոսքերը մեջբերում է Helsingin Sanomat-ը։
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱՄՆ-ն նույն պայմանագրերն ունի ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ։
2023 թվականի ապրիլին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Դաշինքին միանալու դիմում ներկայացնելու որոշումը Ֆինլանդիայի իշխանությունները կայացրել են Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...