Հրադադարի ռեժիմի խախտում՝ Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ
ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 140-րդ օրն է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել: Ա...
ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց
Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին է հայտնում ՀՀ ՊՆ-ն: Ժամը 09:00-ի դ...
Ուկրաինան համաձայնագրեր է ստորագրել «Բայքար» ընկերության հետ
Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ երեք նոր համաձայնագիր է ստորագրել...
«Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման». Զելենսկի
Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը կարող է Ռուսաստանի համար հենակետ բացել Կրամ...