«Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման». Զելենսկի
Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը կարող է Ռուսաստանի համար հենակետ բացել Կրամատորսկ և Սլովյանսկ ուղղությամբ առաջխաղացման համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Al Arabiya-ին տված հարցազրույցում:
«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա կօգնի ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներ»-ին գրավել մեր ավելի շատ տարածքներ», - ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, այն կարող է պլացդարմ դառնալ երկու խոշոր քաղաքները՝ Կրամատորսկը և Սլավյանսկը, գրավելու համար, ինչին ռուսները վաղուց էին ձգտում: Զելենսկին բոլորին հորդորել է այցելել քաղաք, որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե ինչ կարող է լինել և ինչ սպառնալիքներ կան: Ուկրաիայի նախագահը վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ ռուսական ներխուժումը հետ մղելու ունակության հարցում՝ նշելով, որ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման։
«Չեմ կարող վիճակը լավ որակել, բայց մենք պայքարում ենք, մենք ավելի ուժեղ ենք, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա։
Զելենսկին ասել է, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման և վստահություն է հայտնել դրա հաջողության հարցում։
«Մեր բանակը պատրաստվում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ այն ավելի հզորանա»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Հրադադարի ռեժիմի խախտում՝ Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ
ԼՂ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսակա...
Հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանականը՝ 4. «Հայկական ժամանակ»
Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և նշում, որ ադրբեջանական սադրա...
Ադրբեջանն այս պահին հրետակոծում է մեր դիրքերը. bagramyan26
Ադրբեջանն այս պահին հրետանիով գնդակոծում է մեր դիրքերը։ Այս մասին հայտնում է bagramyan26-ը: Հիշեցնենք` Պաշտպա...
ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն և հավելում.«Պաշտպան...