«Ես 1․5 տարի է Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվում». Սամվել Բաբայան
Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշել է.
«Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու, պրոֆեսիոնալ բանակ կազմելու մասին, սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծելու, ճանապարհ կառուցելու մասին»։
Բաբայանի խոսքով՝ ինքը միակ մարդն է, որը նշում է, որ Արցախը 1991 թվականին հանրաքվե է անցկացրել եւ Անկախության հռչակագիր ստորագրել, ինչը չի կարող վիճարկվել։
«Ես շեշտում եմ, որ մեր միակ ճանապարհն անկախ լինելն է։ Արայիկ Հարությունյանին, երբ հարցնում են՝ ինձ ինչու չի նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ինչո՞ւ է դեմ Նիկոլ Փաշինյանը։ Ես 1․5 տարի է Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվում։ Այն խնդիրները, որոնք այսօր իրենք իրականացնում են, ինձ համար անընդունելի են։ Ես եւ Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բեւեռներում ենք»,- նշել է Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. ի՞նչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տար...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռա...
«30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ». ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապ...
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգե...