Շուռնուխը գտնվում է թշնամու դիտակետում. ՔՊ-ական պատգամավոր
Այսօր այցելեցի Շուռնուխ գյուղ: Ցավալիորեն այս գյուղը գտնվում է թշնամու դիտակետում և բախվել է անվտանգային մի շարք խնդիրների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ լուսանկրաներ հրապարակել իր այցից:
Բնակիչների հետ զրույցների ընթացքում հաճախ լսում էի, որ վերջիններս իրենց մեկուսացված են զգում, իրենց խոսքով «անուշադրության մատնված ենք»: Այս համոզմունքի պատճառը մի շարք կենցաղային խնդիրներն են, որոնք այդպես էլ չեն լուծվել կամ թերի են լուծվել: Առանձնացնեմ մի քանիսը.
-Տարհանված ընտանիքների համար տների կառուցապատման աշխատանքները չեն ավարտվել սահմանված ժամկետներում: Դեռ տները պատրաստ չեն:
-Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր:
-Արոտավայրերի բացակայության խնդիր:
-Ջրամատակարարման խնդիր:
Նշված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք կիրականացնեմ գործադիրի գործընկերներիս հետ և անպայման կգտնենք լուծումներ: Շուռնուխի աշխարհագրական դիրքը և անվտանգային նշանակությունը հաշվի առնելով, չպետք է թույլ տանք, որ բնակիչը ընկճված լինի կամ լքի գյուղը»:
[104229f33e44434eb3f214304a8ca172.jpg]
[217858cbc1519a30c5ae561c9bce594a.jpg]
[470b36493ec3d43069efd884fa6cc294.jpg]
[ddeedb888ee542ed0b72c297a972d521.jpg]
[3087ec025a3db6a9b89d788be1c6823a.jpg]