Արցախի ընդդիմադիր պատգամավորները և Ռուբեն Վարդանյանը հանդիպել են
Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի, Արցախի ժողովրդավարական և Արցախի Արդարություն կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ և ԱՀ ԱԺ -ում ներկայացված չորս կուսակցությունների քննարկումների արդյունքում ձևավորված Արցախի Հանրապետության ապագայի տեսլականի վերաբերյալ ծրագիրը:
Ռուբեն Վարդանյանն իր շնորհակալությունն է հայտնել կուսակցություններին՝ ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ ծրագիրը ներկայացվել է ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ ԱԽ քարտուղարին: Նա հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը առիթ կհանդիսանա նպատակաուղղված քայլեր ձեռնարկելու համար:
Հանդիպման ընթացքում մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են հայտնել քննարկումների ընթացքից, արդյունքներից, պատրաստակամություն հայտնել ծրագրի իրականացման ուղղությամբ հանձնառու լինել և առաջարկել են համագործակցաբար կազմել ճանապարհային քարտեզ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են առաջիկա օրերին ներկայացնել ճանապարհային քարտեզի վերաբերյալ իրենց պատկերացումները և մոտեցումները՝ ծրագիրը գործնականի վերածելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...
Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին, պատասխանատվությունը նույնպես կրում է Ռուսաստանը․ ԱԽ քարտուղար
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղ...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո...
Ադրբեջանցիները մեր քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պ...