ՏԵՍԱՆՅՈՒԹ. Wildberries-ի աշխատակիցները մինչև ներքնազգեստ մերկանում են և ստուգում անցնում
ՌԴ Wildberries-ի մասնաճյուղերում աշխատակիցներն աշխատանքային օրը մերկացած են սկսում: Ինչպես հայտնում է ռուսական Life լրատվական կայքը, պահեստում հերթափոխի սկզբին աշխատողները մերկանում են: Այս ձևը ստանդարտ է Wildberries-ի աշխատողների համար, բայց ցնցող սովորական մարդկանց համար:
Ընկերության կանոնների համաձայն՝ աշխատանքիցը առաջ աշխատակիցները պետք է մերկանան մինչև ներքնազգեստը և իրերը տան տեսուչներին։ Այդ ամենը կատարվում է տեսախցիկի առաջ: Նշվում է, որ աշխատակիցները մերկանալուց հետո գնում են ստուգման կետ` իրենց շորերով և աշխատանքային կոշիկներով: Տեսուչը ուշադիր զննում է նաև հագուստը և հեռացնում արգելված իրերը. դրանք են հեռախոսները, ժամացույցները, ցանկացած այլ հագուստ և իրեր:
Նշվում է նաև, որ աշխատակիցները կարող են իրենց հետ վերցնել միայն ծխախոտ, դեղամիջոցներ և ոչ սենսորային հեռախոս: Միևնույն ժամանակ, համազգեստի վրա գրպաններ չկան և թույլատրված իրերը պետք է կարողանալ տեղադրել մարմնի վրա: