32-ամյա երևանցին կրակել է շների վրա ու այլ քաղաքացուց դեմքին հարված ստացել
Ապրիլի 24-ին՝ ժամը 03.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել է, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ առանց փամփուշտների:
Ոստիկանություն զանգած երիտասարդից ընդունվել է հաղորդում, ըստ որի՝ ժամը 02.40-ին 32-ամյա տղամարդը կրակել էր թափառող շների վրա, ինչի համար ինքը խփել էր նրա դեմքին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայության լր...
Ինչ է կատարվում Շինարարների փողոցում․ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 9։40-ի սահմաններում Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Շինարարների փողոցում մեկ մեքենա բախվել է 6 մե...
Կրակոցներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ Shamshyan
Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Հիվանդանոց շտապող շտապօգնության ավտոմեքենան երեխայի է վրաերթի ենթարկել
Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններու...