Հիվանդանոց շտապող շտապօգնության ավտոմեքենան երեխայի է վրաերթի ենթարկել
Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լաուրա Մ․-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայության լր...
Կրակոցներ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ Shamshyan
Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Ինչ է կատարվում Շինարարների փողոցում․ 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 9։40-ի սահմաններում Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Շինարարների փողոցում մեկ մեքենա բախվել է 6 մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանի հյուսիսում սպանել են Աբբաս Ալի Սոլեյմանին
Այսօր Իրանի հյուսիսում գտնվող Մազանդերան նահանգում սպանվել է Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանը (Իրանի...