ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այլևս ոչ մի հարց». Գարեգին Բ-ն՝ լրագրողներին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ դրանք լավ չեն Աստծո հետ, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է:

 

«Այլեւս ոչ մի հարց»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գարեգին Բ-ի հայտարարությանը, նշել էր. 

 

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»:

Քաղաքականություն