ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգային ի՞նչ խնդիրներ կան Տեղ գյուղում. ՄԻՊ-ը պատասխանում է

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Անահիտ Մանասյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, նշեց, որ արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջեւ է կանգնած. դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլեւ  միջազգային հանրության:

 

«Ինքս փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում: Այս հարցում բոլորս պետք է մեկտեղենք մեր  ջանքերը, որ կարողանանք հարցի ճշգրիտ եւ պատշաճ լուծման հասնել»,-ասաց նա:

 

Հարցին, թե Տեղ գյուղում ինչ անվտանգային խնդիրներ է առանձնացրել, Մանասյանը պատասխանեց. 

 

«Ես առանջնահերթ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մանդատով եմ մեկնել Տեղ համայնք: Պիտի անկեղծ լինեմ, որ ես պարզապես հիացած եմ Տեղի բնակիչների խիզախությամբ, բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող չնշել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այն խնդիրները, որոնք այս պահին առկա են: Մասնավորապես, շատ լուրջ խնդիրներ են առկա մեր քաղաքացիների կյանքի եւ անվտանգության իրավունքի, սեփականության իրավունքի, կրթության իրավունքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության իրավունքի եւ  մի շարք այլ իրավունքների տեսանկյունից: Այս առումով պետք է շատ համակարգված եւ գրագետ քաղաքականություն վարել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Քաղաքականություն