ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Պողոսյանը վճռորոշ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջակոբո Սանդրոնի հետ և 1:1 հաշվով ավարտել գոտեմարտը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի հնգակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր ավելի վաղ դուրս է եկել եզրափակիչ: Ալեքսանյանը, որը երեք տարվա դադարից հետո վերադարձել է Եվրոպայի առաջնություն, պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նա 7:4 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Արտուր Օմրաովի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր․ աշխարհի գավաթ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց իր երրորդ ո...
Արթուր Ալեքսանյանը հաղթել է վրացի մարզիկին
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ինչ հաճելի պատկեր․ Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ինչ հաճելի պատկեր։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է արել և կից տեղադ...
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Գարիկ Կարապետյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա գերազանցեց սեփական ռեկորդը՝ բարձրացնելով 214 կգ: Հրում վ...