Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն է արել. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հատարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը:
«Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:
Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության...
Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է ադրբեջանական անցակետ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության...
Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆրանսիացի սենատորը՝ Տեղ գյուղում
«Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար», - հայտարարել է...