Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ առաջին ցուցակում ընդգրկված են 322 ռուսաստանյան իրավաբանական անձինք, որոնք կապված են ռուսական պաշտպանական արդյունաբերության, տիեզերքի և ենթակառուցվածքների հետ։ Դրանց թվում են գիտական ինստիտուտները, մեքենաշինական և այլ ձեռնարկություններն ու պետական գերատեսչությունները։
Երկրորդ ցուցակում ընդգրկված է 40 անձ՝ Ռուսաստանի և մի շարք երկրների քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի արտաքին ներկայացուցչության հետ (ներառյալ օֆշորային ընկերությունները, որոնք ներառված են եղել 58 անունից բաղկացած առանձին ցուցակում):
Ցուցակում ընդգրկված է նաև Ուկրաինայի քաղաքացի՝ կոլաբորանտ Վլադիմիր Բոբրիշևը, ով Խերսոնում ռուսական վերահսկողության ժամանակ հանդես էր գալիս որպես «Խերսոնի շրջանի ներքին գործերի նախարարության կադրերի բաժնի պետ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության...
Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է ադրբեջանական անցակետ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության...
Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն. Ֆրանսիացի սենատորը՝ Տեղ գյուղում
«Մենք պատրաստ պիտի լինենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պահպանելու համար», - հայտարարել է...