Սահմանապահները սկսել են հարցաքննել Ռուսաստան մտնող ֆիններին
ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները սկսել են հարցաքննել Ռուսաստան մտնող ֆիններին՝ այցի նպատակի և հայրենիքում զինվորական ծառայության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին: Այս ամենը սկսվել է այն պահից, երբ Ֆինլանդիան անդամակցել է ՆԱՏՕ-ին: Այս մասին հաղորդում է YLE հեռարձակող կորպորացիան։
Լրագրողները պարզել են, որ ապրիլին Լենինգրադի մարզի Բրուսնիչնոյե ռուսական սահմանային անցակետում հարցաքննության առնվազն չորս դեպք է եղել, հարցաքննված ֆինները հրաժարվել են հայտնել իրենց անունները, քանի որ վախենում են ՌԴ իշխանությունների հետ հետագա խնդիրներից։ Հարցաքննությունից հետո նրանց թույլ են տվել հատել սահմանը։ Ընդ որում, ավելի վաղ այդ տեսակ հարցաքննությունների նման պրակտիկա չէր գրանցվել։
Մայիսի 15-ին հարցաքննված ֆիններից մեկի խոսքով, սահմանը հատելուց կարճ ժամանակ անց իրեն տարել են ՌԴ սահմանային անցակետի գլխավոր շենք՝ հարցաքննության։ Նրան հարցաքննել է քաղաքացիական հագուստով մի տղամարդ, նրան հատկապես հետաքրքրել է վերջինիս կապը Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հետ, նաեւ հարցրել են ծառայել է արդյոք բանակում։ Սահմանապահը նաեւ հարցրել է, թե ֆիններն ի՞նչ կապեր ունեն Ռուսաստանի հետ եւ ի՞նչ են անում, երբ այցելում են Ռուսաստանի Դաշնություն։
«Դա հանգիստ հարցաքննություն չէր, ճնշում չկար», - ասել է ֆիններից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը, ինչի արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ Ռուսաստանի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կրկնապատկվեց։ Ռազմական փորձագետները The Insider-ին ասել են, որ Ռուսաստանի պաշտպանական ռազմավարությունը կարող է փոխվել, քանի որ երկիրը ՆԱՏՕ-ի ընդլայնումն ընկալում է որպես սպառնալիք, սակայն Ֆինլանդիայի որոշումը միայն ամրապնդեց տարածաշրջանային անվտանգությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել. 168 ժամ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռա...
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...