Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել. 168 ժամ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցների և ադրբեջանցի մի տղամարդու միջև:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրավապահ մարմինները տղամարդուն մոտեցել են կասկածելի վարքագծի համար, որից հետո պարզել են, որ նա ազգությամբ հայ չէ.
«Ըստ Ռազմական ոստիկանության (ՌՈ) աշխատակիցների՝ տղամարդը բավականին լավ հայերեն է խոսել, սակայն այդ պահին Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ նստած, ինչ-որ ծիսակարգային գործողություններ է կատարել, տարօրինակ հնչյուններ արտաբերել, ձեռքերը վեր բարձրացրել, իջեցրել: Երբ սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան անցակետ հրավիրել, որպեսզի պարզեն, թե ո՞վ է և ի՞նչ նպատակով է եկել պանթեոն, տղամարդը, որ ֆիզիկական լավ պատրաստվածություն ունի՝ դիմադրել է: Այնուամենայնիվ, ՌՈ աշխատակիցներին հաջողվել է մի քանի հոգով նրան անցակետ տանել, որտեղ էլ պարզվել է, որ տղամարդն ադրբեջանցի է: Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի տղամարդը սպառնացել է, որ իրեն բաց թողնեն, քանի որ, չնայած նրան, որ Ադրբեջանում է ծնվել և անուն-ազգանուն-հայրանունն ադրբեջանական են, ինքը հայ է և վաղուց է բնակություն հաստատել Հայաստանում, և եթե իրեն բաց չթողնեն, ապա լուրջ խնդիրներ կունենան հետագայում»,- պատմել է մեր աղբյուրը:
Կայքի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նման միջադեպ իսկապես եղել է, և տղամարդն էլ իրոք ազգությամբ ադրբեջանցի է՝ Է. Բեջանով:
«Կարճ ժամանակ անց նրան ազատ են արձակել: Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ադրբեջանցի տղամարդը վերադարձել է Եռաբլուր և ՌՈ աշխատակիցներից պատիվ պահանջել՝ իր հետ նման կերպ վարվելու համար»,- ասել է աղբյուրը, ապա հավելեց, որ տվյալ միջադեպի տեսագրությունն առկա է, և ցանկության դեպքում իրավապահ մարմինները կարող են այն հրապարակել:
Նմանատիպ հոդվածներ
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...
Գյումրիում ապամոնտաժում են փողոցի երթևեկելի հատվածում կառուցած տունը
Ապրիլի 1-ի համացանցում տեսանյութ էրտարածվել, որում ցուցադրվում է Գյումրիում գտնվող մի տուն, որը կառուցվել է փողոցի երթևե...