Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային

Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ փորձել են հասկանալ, թե ինչն է նման պահելաձևի պատճառը: 

 

Կենդանապաշտպաններ Մարի Տեր-Անտոնյանը, Գոհար Մանուշակյանը, Հրանտ Դավոյանը եւ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտնում են, որ

խոսել են թե՛ տղայի, թե՛ տան բոլոր անդամների հետ: 

 

«Որևէ մեկը չժխտեց տեղի ունեցածը: Համամիտ էին մեր վրդովմունքի հետ: Տղայի հետ շփումից պարզ դարձավ, որ կան որոշակի հանգամանքներ, որոնք նպաստել են վերջինիս նման պահելաձևի: 

 

Ընդհանուր քննարկմամբ եկանք եզրահանգման. քանի որ շունը տարիքով դեռ փոքր է, տան անդամներն էլ չափից դուրս գուրգուրում են և դրա հետ մեկտեղ ճիշտ ժամանակին և ճիշտ կարգով խստություն չեն ցուցաբերում, այդ ամենը առաջացրել է շան մոտ ոչ ճիշտ պահելաձև ( չի ենթարկվում):

 

Եկանք ընդհանուր որոշման, որ միանշանակ կդիմեն մասնագետի, որը կաշխատի թե՛ շան, թե՛ շան տերերի հետ: Մոտ ապագայում շունը կստերջացվի և մենք կլինենք հետևողական:

 

Շունը շատ լավ խնամված է, ունի շատ լավ արտաքին, սիրում է տան անդամներին այնպես ինչպես տան անդամները շանը: Առաջացած խնդիրները շտկելի են», հայտնում են կենդանապաշտպանները: 

 

 

Քաղաքականություն