ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետն իրա երեխեքին գրկած քնում ա, մեր երեխեքն ու՞ր են

Ինչպես  հաղորդել էինք, Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակեցին Կառավարության կից փողոցը: 

 

Զոհված 15 զինծառայողների ծնողները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը  պատասխանեն իրենց հարցերին, ներկայացնեն բացատրություններ` իրենց որդիների զոհվելու հանգամանքների կապակցությամբ։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Քաղաքականություն