ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լրբի ծնունդն ասում ա, թե 5000 երեխա ա մեռել, յանի ինչ մի շուխուռ եք անում 15 հոգու համար»․ զոհվածի հարազատ
Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ մեքենաներով փակեցին Տիգրան Մեծի պողոտան։
Ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ 1 ժամով կբացեն ճանապարհը։
Տղաներից մեկի հարազատը չնշելով, թե որ պաշտոնյայի մասին է խոսքը, ասաց․ «Լրբի ծնունդն ասում ա, թե 5000 երեխա ա մեռել, յանի ինչ մի շուխուռ եք անում 15 հոգու համար»։