ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթևեկությունը կաթվածահար է. Ազատում զոհված զինծառայողների հարազատները փողոց են փակել
Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակեցին Կառավարության կից փողոցը: Երթևեկությունը կաթվածահար է եղել։
Զոհված 15 զինծառայողների ծնողները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը պատասխանեն իրենց հարցերին, ներկայացնեն բացատրություններ` իրենց որդիների զոհվելու հանգամանքների կապակցությամբ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։