ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոները հանում ենք, մի ժամից պատասխան չեղավ` էլի փակելու ենք

Ավտոները հանում ենք, եթե մի ժամից վարչապետը մեզ չընդունեց, էլի փակելու ենք: Այս մասին ասել են Կառավարության կից փողոցը փակած, Ազատում զոհված զինծառայողների հարազատները ոստիկանների հետ քննարկումներից հետո: Նրանք նշել են, որ տարածքից որևէ տեղ չեն գնալու, պարզապես սպասելու են ընդամենը մեկ ժամ: 

 

Հավելենք, որ զոհված 15 զինծառայողների ծնողները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը պատասխանեն իրենց հարցերին, ներկայացնեն բացատրություններ` իրենց որդիների զոհվելու հանգամանքների կապակցությամբ։

Քաղաքականություն