Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փրկարարները մեծ դժվարությամբ՝ ճոպանի միջոցով, պարեկների հետ միասին դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին։
Ըստ աղբյուրի` մինչ փրկարարները դին դուրս բերելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
[726251ed22830781bc200da6613d91c2.jpg]
[ce5ca359a3184b079ca53ec19e3fc1e3.jpg]
[37c918a5e51f6b6be54f724e219dce2d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից. ԱՄՆ
ԱՄՆ Իլինոյս նահանգում ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին գրում են լրատվամիջոցները` հղում անելով...
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ զոհ և վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճ...
Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը
Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։ Ավելի վաղ Սուդ...
Վրաերթ Մյասնիկյան պողոտայում. հետիոտնը տեղում մահացել է
Երևանի Մյասնիկյան պողոտայում 34–ամյա վարորդն իր վարած «Opel» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկվել փողոցը չթույլատրվող հ...