Ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից. ԱՄՆ
ԱՄՆ Իլինոյս նահանգում ծծմբաթթու տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին գրում են լրատվամիջոցները` հղում անելով The Edwardsville Intelligencer-ին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, Վուդ Ռիվեր գյուղի մոտ։ Երեք վագոն-ցիստերն դուրս է եկել ռելսերից, ծծմբաթթվի արտահոսք չի եղել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վթարի պատճառները դեռ պարզված չեն։
Հրապարակումը հիշեցրել է, որ սա առաջին նման դեպքը չէ տվյալ տարածաշրջանում։ 2021 թվականին Վուդ Ռիվերում երկաթուղային վթարի հետևանքով ծծմբաթթվի չորս ցիստեռն էր շրջվել, վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքները վերացվել էին մի քանի օրվա ընթացքում։
ԱՄՆ-ում բեռնատար գնացքի մասնակցությամբ վերջին խոշոր վթարը տեղի է ունեցել Օհայոյում փետրվարի 3-ին: Վտանգավոր նյութեր տեղափոխող մի քանի տասնյակ վագոններ գծերից դուրս էին եկել Արևելյան Պաղեստին քաղաքի մոտ։
[24b5535df50842ee449c60ca7ab1dba0.jpg]
[2da4615ccfea6813b46776ac6b90d25f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Չայնիի ոլորաններում. կան զոհեր և վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Caye...
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ զոհ և վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճ...
Ավտովթար` Կոտայքի մարզում. հղի կինը հոսպիտալացվել է
Ժամը 00․10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջ Մոլ տանող հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Հայրա...
Սուդանում գնդակոծել են թուրքական ինքնաթիռը
Թուրքիայի ՊՆ–ն հաստատել է Սուդանում Ս-130 տարհանող ինքնաթիռի գնդակոծման փաստը, անձնակազմը չի տուժել։ Ավելի վաղ Սուդ...