Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին:
Ապրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Վ. Ա.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջանական...
Պայթյուն՝ Իլինոյսի գործարաններից մեկում․ կա զոհ
Մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել ԱՄՆ Իլինոյս նահանգի նավթավերամշակման գործարանում պայթյունի հետևանքով, հաղորդում է...
Ադրբեջանցիները կփորձեն ստուգել բեռնատարները, հետո նաև քաղաքացիներին. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը եւս մեկ հարված է Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, եւ Ադրբեջանը...